«Ռոսատոմ» կոորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը ասել է, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների հետ քննարկել է փոքր հզորության ատոմակայաններ կառուցելու հնարավորությունները։
Նա այդ մասին հայտնել է «Էքսպո-2020»-ի շրջանակներում ռուսական ատոմային փոքր հզորության տեխնոլոգիաների ներկայացման ժամանակ։ Նա նշել է, որ «Ռոսատոմը» նման ծրագրերի մեծ պահանջարկ է տեսնում։