Մատչելիության հղումներ

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիևում համատեղ ասուլիսի ժամանակ, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիևում համատեղ ասուլիսի ժամանակ, արխիվ

Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հրավիրել է Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին Daily Sabah-ի հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Նա [Էրդողանը] նույնիսկ հրավիրել է նրանց այցելելու Թուրքիա, եթե ցանկանում են, հանդիպում անցկացնեն այստեղ՝ կարգավորելու խնդիրներն ու տարաձայնությունները», - Քալընի խոսքերն է մեջբերում թուրքական թերթը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է «ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու համար»։

«Եվ մենք դա անում ենք, քանի որ Թուրքիան բարեկամ երկիր է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար, նաև՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակից», - ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։

Քալընի խոսքով, առաջիկայում Էրդողանը կայցելի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցելու համար։

Ավելի վաղ Մոսկվան կոշտ էր արձագանքել Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկներին։ «Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ Դոնբասի հակամարտությունը Ուկրաինայի ներքին խնդիրն է, և Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG