Մատչելիության հղումներ

Զելենսկին բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային


Ուկրաինա - ԱՄՆ սենատորներ Էմի Քլոբուչարը, Ջին Շահինը և Ռոբ Փորթմանը, Կիև, 17-ը հունվարի, 2022թ.
Ուկրաինա - ԱՄՆ սենատորներ Էմի Քլոբուչարը, Ջին Շահինը և Ռոբ Փորթմանը, Կիև, 17-ը հունվարի, 2022թ.

Միացյալ Նահանգների մի խումբ հանրապետական և դեմոկրատական սենատորներ երեկվանից գտնվում են Կիևում, որտեղ հանդիպել են ուկրաինացի օրենսդիրների և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Սենատորները հայտարարել են, որ Ռուսաստանը կենթարկվի աննախադեպ ծանր պատժամիջոցների այն դեպքում, եթե համարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա:

«Մեզ համար, Ուկրաինայի և մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է այն, որ դուք այսօր սատարում եք մեզ», - ասել է Զելենսկին:

Կիևը և արևմտյան երկրները վերջին ամիսներին ահազանգում են Ուկրաինայի վրա ռուսների հնարավոր հարձակման վտանգի մասին, քանի որ ռուսական կողմը մոտ 100 հազարի հասնող բանակ է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ:

Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ իրավիճակը սրում են հենց Կիևը և Արևմուտքը, ու ընդգծում է, որ Ռուսաստանը սեփական տարածքում զորքերը տեղաշարժելու հարցում պարտավոր չէ հաշվետվություն ներկայացնել ուրիշներին:

XS
SM
MD
LG