Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Մոսկվայում հավատարմագրված ԱՊՀ երկրների դեսպաններին տեղեկություններ է փոխանցել այս շաբաթ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ անվտանգության հարցերի շուրջ տեղի ունեցած բանակցությունների մասին:
Ռյաբկովի հետ հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները:
Ռյաբկովը պատմել է Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների մասին, որոնց օրակարգում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջների քննարկումն էր:
Այդ բանակցությունները նշանակալից արդյունք չեն ապահովել, սակայն կողմերը հայտնել են քննարկումները շարունակելու ցանկության մասին: