Մատչելիության հղումներ

Ավտոճանապարհների շուրջ տարաձայնությունները Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չհաղթահարեցին


Տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող 2021 թվականի հունվարի 11 -ի եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց հայտարարվում է միայն երկաթգծի վերագործարկման շուրջ համաձայնության մասին։ Ավոտճանապարհների շուրջ տարաձայնությունները Հայաստանն ու Ադրբեջանը ողջ տարվա ընթացքում այդպես էլ չհաղթահարեցին։

Ուղիղ մեկ տարի առաջ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսասատանի ղեկավարները հավաքվել էին քննարկելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետի՝ տարածաշրջանային ապաշրջափակման իրագործումը։ Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով ստեղծվում է աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ։

Մեկ տարվա ընթացքում աշխատանքային խումբը մոտ մեկ տասնյակ հանդիպումներ ունեցավ, իսկ անցած տարվա վերջին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նախ Սոչիում, ապա Բրյուսելում տեղի ուենցած հանդիպումներից հետո հայտարարվեց՝ հաջողվել է պայմանավորվածության հանգել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման հարցում։

«Ազատությունն» ամփոփել ու ներկայացնում է, թե ինչ է արվել ապաշրջափակման հայտարարությունից մեկ տարի անց, ինչ զարգացումներ են հետևել:

Մանրամասները` ստորև.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG