Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողներն անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ. Արցախի ՊԲ


Ադրբեջանցի զինծառայողները Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

Համաձայն հաղորդագրության՝ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և միջոցներ են ձեռնարկվել՝ «ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի պնդումները՝ նշելով, որ ադրբեջանական բանակը «չի կրակել քաղաքացիական անձանց և օբյեկտների ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG