Իր գերիշխանությունը հաստատելու համար ԱՄՆ-ը դիմում է «սառը պատերազմի» հռետորաբանությանը` փորձելով վախեցնել աշխարհին ԽՍՀՄ-ի վերականգնման սպառնալիքով, սակայն ավելի ու ավելի քիչ մարդիկ են հավատում նրանց ստեղծած առասպելներին։ Երկուշաբթի օրը Telegram-ի իր ալիքում այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հայտարարությունները։
Ավելի վաղ Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում պնդել էր, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհաքաղաքական առումով վերականգնել Խորհրդային Միության օրոք եղած իրերի կարգը։ Բացի այդ, ԱՄՆ-ը բացատրություններ է ակնկալում Ղազախստանից՝ կապված ՀԱՊԿ-ին երկրում կայունությունը վերականգնելու համար կոնտինգենտի տեղակայման դիմումի հետ։
«Մեկ կրկին Վաշինգտոնը տեսնում է ԽՍՀՄ-ի ուրվականներ, մեկ Պետդեպարտամենտը Ղազախստանից պահանջում է զեկույց՝ ահաբեկչական սպառնալիքի ֆոնին երկրում իրավիճակը կարգավորելու համար ՀԱՊԿ հավաքական ուժերի ներգրավման անհրաժեշտության մասին», - հայտարարել է պատգամավորը։