Մատչելիության հղումներ

Ավարտվել է հայ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան. ՌԴ ՊՆ


Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ավարտվել է հայ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան։ Հայաստանցի զինվորականներին «Զվարթնոց» օդանավակայանից Ալմաթի է տեղափոխել Ил-76 ռուսական ռազմական օդանավը։

Հայաստանից Ղազախստան է գործուղվել թվով 100 զինծառայող։ Առաքելության ընթացքում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ, երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG