Մատչելիության հղումներ

Փաշինյանը Պուտինին հավաստիացրել է, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ-ի նախագահող երկիր կկազմակերպի առցանց գագաթնաժողով


Վլադիմիր Պուտինը այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը «հանդարտվում և կայունանում է»։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի առաջնորդները հավանություն են տվել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին` առաջիկայում տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ։

«Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ» - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG