Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Փաշինյանը քննարկել են ղազախական ճգնաժամը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի ղեկավար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը։

«Զասը տեղեկացրել է Ղազախստանում տիրող դրության, ինչպես նաև այդ երկրում իրավիճակը կարգավորելու նպատակով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման կատարման ընթացքի մասին», - հայտնել է ՀԱՊԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Զայնետդինովը։

XS
SM
MD
LG