Մատչելիության հղումներ

Մոսկվան Ղազախստանի իրադարձությունները դիտարկում է որպես դրսից հրահրված փորձ


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

«Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները Մոսկվան դիտարկում է որպես այդ երկրի անվտանգությունն ու ամբողջականություն խաթարելու՝ դրսից հրահրված փորձ», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնությունը, վերահաստատելով հավատարմությունը ՀԱՊԿ շրջականակներում ստանձնած իր դաշնակցային պարտավորություններին, աջակցում է այն անհապաղ գործողությունների կիրառմանը, որոնք ձեռնարկվել են Ղազախստանում ներքաղաքական իրավիճակի սրընթաց վատթարացման և բռնությունների աճի պատճառով», - նշված է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

«Բարեկամ պետությունում տեղի ունեցող վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես բռնի ճանապարհով, նախապես մարզված և կազմակերպված զինված խմբերի օգտագործմամբ, երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը խաթարելու փորձ», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

XS
SM
MD
LG