Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի փոխանցմամբ, Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի նախաձեռնած խաղաղապահ գործողությունն օրինական է՝ թե՛ ՀԱՊԿ երկրների ներքին օրենսդրությունների, թե՛ միջազգային իրավունքի տեսակետից:
«Սկսվում է չորրորդ փուլը՝ ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիան, դա հարկադրված փուլ է, որից հնարավոր էր խուսափել, եթե հասարակության բողոքավոր զանգվածը զերծ մնար ծայրահեղական արարքներից և դրանցով ինքն իրեն օրենքից դուրս չդներ: Օպերացիան իրավակարգ է ՀԱՊԿ ներքին օրենսդրության և միջազգային օրենքների առումով, թեպետ կարելի է ենթադրել, թե ինչ գնահատականներ կտան այն արտաքին ուժերը, որոնք կցանկանային ուրիշ իշխանություն տեսնել Ղազախստանում», - Ֆեյսբուքի էջում գրել է Կոսնտանտին Կոսաչովը:
Ղազախստանի նախագահը երեկ հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ «ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ժամեր անց հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան։