Շուրջ 30 տարի դիվանագիտական կապեր չունեցող ու փակ սահմաններով ապրող Հայաստանն ու Թուրքիան 2021-ին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, սկսեցին խոսել հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային ու տնտեսական կապերի վերաբացման, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու մասին։
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:
Երկու հարևան երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են ավելի քան 10 տարի առաջ՝ 2008-ին՝ Երևանում, ապա՝ 2009-ին Բուրսայում։