Մատչելիության հղումներ

Բորելն այցելել է ուկրաինական սահմանագիծ


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ

Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այցելել է ուկրաինական սահմանագիծ, որտեղ ռուսական կողմից տեղակայված են մեծաթիվ ուժեր։

Բորելը մասնավորապես ժամանել է արևելյան Լուգանսկի շրջան՝ դառնալով Եվրամիության առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով 2014 թվականին հակամարտության բռնկումից ի վեր այցելում է հակամարտության այդ գոտի։

«Այց ճիշտ ժամանակին՝ ռուսական շանտաժի, էսկալացիայի և սպառնալիքների ֆոնին», - հայտարարել է Բորելին ուղեկցող Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը հանդիպել է Ուկրաինայի արևելքի զինվորականների և խաղաղ բնակիչների հետ, այսօր նա արդեն Կիևում է՝ հանդիպելու Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչների հետ, նախատեսված են բանակցություններ նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

«Ռուսաստանի ռազմական ներուժի մեծացման ֆոնին ես այստեղ եմ՝ ցույց տալու Եվրամիության աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և աջակցելու կայուն բարեփոխումների ջանքերին, որոնք առանցքային են կայունության հասնելու համար», - Twitter-ում գրել է Բորելը:

XS
SM
MD
LG