Մատչելիության հղումներ

«Սպուտնիկ Լայթը»՝ խթանիչ երրորդ դեղաչափ


Liqvor հայկական ընկերության արտադրած Sputnik Light ռուսական պատվաստանյութը, Երևան, 6 դեկտեմբերի, 2021թ.
Liqvor հայկական ընկերության արտադրած Sputnik Light ռուսական պատվաստանյութը, Երևան, 6 դեկտեմբերի, 2021թ.

Հայաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում ստեղծված «Սպուտնիկ Լայթ» (Спутник лайт) տեսակի պատվաստանյութը կիրառել որպես խթանիչ երրորդ դեղաչափ: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: Վակցինան կարող են ստանալ 18 և բարձր տարիքի բնակիչները:

Հայաստանում իրավիճակը համավարակի առումով աստիճանաբար բարելավվում է: Եթե նոյեմբերին ամեն օր արձանագրվել է 1500-ից 2500 նոր ախտահարում, ապա դեկտեմբերի երկրորդ կեսին օրական վարակվել է 100-ից 200 մարդ:

2021 թվականի գարնանը Հայաստանում մեկնարկել է զանգվածային պատվաստումը: Կիրառվում են «Սպուտնիկ Վի» (Спутник V), «Աստրա Զենեկա» (AstraZeneca), «Սինոֆարմ» (Sinopharm) և «Մոդերնա» (Moderna) տեսակի վակցինաներ:

Առաջին ներարկումը ստացել է 903 հազար մարդ, երկու ներարկում է ստացել 640 հազար մարդ:

Անցած տարեվերջին Հայաստանի կառավարությունը հայտնել է 2.5 միլիոն դոլարով «Ֆայզեր» (Pfizer) տեսակի պատվաստանյութ գնելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG