Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կրճատում է կարանտինը պատվաստված ու թեստի դրական պատասխան ունեցողների համար


Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտնել է, որ ամբողջությամբ պատվաստված մարդկանց մեկուսացման ժամկետը, որոնք COVID-19-ի թեստի դրական պատասխան ունեն, կկրճատվի տասից յոթ կամ հինգ օր՝ կարանտինային ժամանակահատվածում երկրորդ բացասական թեստով:

«Մեկուսացումը կարող է դադարել հինգ օր հետո, եթե կարանտինի ընթացքում թեստը բացասական է ստացվում: Նրանք, ովքեր պատվաստված չեն, ստիպված կլինեն տասը օր ինքնամեկուսացվել՝ նույն պայմաններում յոթ օր հետո կարանտինը դադարեցնելու հնարավորությամբ», - ասել է Վերանը:

«Մենք զգոն ենք լինելու ամբողջ հունվար ամսվա ընթացքում»,- հավաստիացրել է նախարարը։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ամանորյա ուղերձում ասել էր, որ առաջիկա մի քանի շաբաթները բարդ են լինելու, սակայն նոր սահմանափակող միջոցներ չեն մտցվելու կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։

XS
SM
MD
LG