Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Ամանորի գիշերը դադարեցրել են հացադուլը՝ անսալով իրենց առաջնորդի կոչին։
«Հացադուլավորներից յուրաքանչյուրի առողջությունը մտահոգում է Սաակաշվիլիին։ Նա ստիպված կլինի ինքն էլ վերսկսել հացադուլը, ինչը մենք թույլ տալ չենք կարող։ Նոր հացադուլը Սաակաշվիլիի համար կարող է մահացու ելք ունենալ», - հայտարարել է նախկին նախագահի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, որտեղ և ընթանում էր զանգվածային հացադուլը։
«Մենք մեր թիմով որոշել ենք անցնել պայքարի հաջորդ փուլին, որը կլինի ավելի բազմազան և ոչ բռնի», - նշել է Մելիան։
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հացադուլը «Ազգային միացյալ շարժում» կուսակցության կենտրոնակայանում մեկնարկել էր դեկտեմբերի 21-ին։ Դրան, ըստ կազմակերպիչների, մի քանի հարյուր մարդ էր մասնակցում։