Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կաթողիկոսը և եպիսկոպոսներն աղոթք են բարձրացրել առ Աստված զոհվածների հոգիների հանգստության և խաղաղության համար:
44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3808 զինծառայող և քաղաքացիական անձ։