Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ը 2021 թվականի նվաճումներից է համարում մասնակցությունը հայ-ադրբեջանական երկխոսությանը


ՌԴ ԱԳ նախարարությունը, Մոսկվա, արխիվ:
ՌԴ ԱԳ նախարարությունը, Մոսկվա, արխիվ:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունն ամփոփել է 2021 թվականի արդյունքները:

Փաստաթղթում ներկայացված է Դաշնության գործունեությունը սպառազենի կրճատման, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում, մասնակցությունը տարբեր կոնֆլիկտների կարգավորմանը և դերակատարությունը միջազգային հրատապ այլ խնդիրներում:

Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը եռանդով նպաստել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, նպաստելով սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերագործարկման հարցով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծմանը:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» ձևաչափով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի կարգավորող հանդիպումը:

Այդ նախաձեռնությունը ենթադրում է հարավկովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային խոշոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը:

Վրաստանը հրաժարվում է միանալ նախաձեռնությանը, դա պատճառաբանելով Ռուսաստանի կողմից Հարավային Օսիան և Աբխազիան բռնազավթելու հանգամանքով: Վրաստանի պատվիրակը չի մասնակցել հարթակի մասնակիցների առաջին հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG