Մատչելիության հղումներ

Covid 19-ի պատճառով աշխարհում հազարավոր չվերթներ են չեղարկվել


«Աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի պատճառով անցած հանգստյան օրերին ավելի քան 2700 կանոնավոր չվերթ է չեղարկվել», - հաղորդում է AP գործակալությունը՝ տեղեկացնելով, որ այդպես էլ չկայացած թռիչքների զգալի մասը՝ ավելի քան հազարը, բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին։

Բրիտանական The Guardian-ի տեղեկություններով՝ չեղարկված թռիչքների թիվը երկուշաբթի առավոտյան հասել է 4700-ի։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ Jet Blue ավիաընկերությունը չեղարկել է շաբաթ և կիրակի օրերին նախատեսված թռիչքների 11, Delta և United ավիաընկերությունները՝ շուրջ 5 տոկոսը։

Ավիաընկերությունների պատասխանատուների խոսքով՝ չեղարկումների պատճառը «օմիկրոնի» արագ տարածման ֆոնին նկատվող աշխատակիցների պակասն է։ Նրանցից շատերը, ենթարկվելով համաճարակաբանական կանոններին, վարակակիրների հետ շփումից հետո ինքնամեկուսացման մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG