Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը այսօր չեղարկել է Կարելիայի Գերագույն դատարանի 2020 թվականի աշնանը կայացրած վճիռը՝ պատմաբան, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի տեղական կառույցի ղեկավար Յուրի Դմիտրիևին 13 տարվա փոխարեն դատապարտելով 15 տարվա ազատազրկման։
Դատարանի որոշմամբ, 65-ամյա պատմաբանը պատժաչափը կկրի խիստ ռեժիմի գաղութում։
Դմիտրիևը մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման և անօրինական զենք կրելու համար։
Ռուսաստանցի իրավապաշտպանների համոզմամբ, սակայն, Դմիտրիևին ներկայացվող մեղադրանքները շինծուն են, իսկ նրա դեմ հարուցված քրեական գործը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։
Դմիտրիևը հայտնի է ստալինյան ժամանակաշրջանի հանցագործությունների ուսումնասիրություններով։ Նրա ջանքերի շնորհիվ 90-ականներին Կարելիայի մի շարք շրջաններում հայտնաբերվել են 30-ականների բռնաճնշումների ընթացքում սպանված մարդկանց եղբայրական գերեզմանները։