Մատչելիության հղումներ

Զախարովա. «Կիևը, կարծես թե, պատրաստվում է ուժով լուծել Դոնբասի հարցը»


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, թե Կիևը մտադիր է ուժով լուծել Դոնբասի հարցը:

Ըստ Զախարովայի, այդ մասին է վկայում Ուկրաինայի պաշտպանության ոլորտի ծախսերը 20 տոկոսով ավելացնելու փաստը:

«Ութ տարի տևող քաղաքացիական պատերազմն ավարտելու փոխարեն Կիևը, կարծես թե, պատրաստվում է ուժով լուծել այսպես կոչված` Դոնբասի խնդիրը: Գերագույն ռադայում վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է ռազմական բյուջեն գրեթե 12 միլիարդ դոլարի հասցնելու մասին: 12 միլիարդ սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելու համար, դա ի՞նչ խաղաղություն է»,- հայտարարել է Զախարովան:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակի փոխանցմամբ, այս իրավիճակում ճգնաժամը մեղմելու և դեէսկալացիայի ձգտելու մասին պաշտոնական Կիևի հավաստիացումները որպես կեղծիք են հնչում:

XS
SM
MD
LG