Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 135-ով՝ հասնելով 344 հազար 261-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 407-ով և հասել 329 հազար 983-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 236 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 522 հազար 916-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 936-ի։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 843 մարդ։
Արցախում՝ 9 նոր դեպք
Արցախում դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր,13 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է մեկ մահ։ Արձանագրվել է մեկ մահ։
2021-ի ընթացքում իրականացվել է 31 հազար 573 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 731 դեպք։