ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չպատվաստված հայրենակիցներին կոչ է արել անպայման պատվաստվել, ասելով, որ դա ամերիկացու հայրենասիրական պարտքն է համարում:
«Հիմա 2020-ի մարտ ամիսը չէ, մենք շատ ավելի լավ ենք պատրաստվել, 200 միլիոն ամերիկացիներ արդեն ամբողջապես պատվաստվել են»,- ասել է Բայդենը:
Միաժամանակ նա նշել է, որ չորս չափահասներից մեկը դեռ չի պատվաստված, և դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: «Այդ մարդիկ կարող են ախտահարվել, հայտնվել հիվանդանոցներում և նույնիսկ վախճանվել»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:
Ջո Բայդենը սոցցանցերին և լրատվամիջոցներին կոչ է արել «արգելափակել համավարակի և պատվաստման մասին ստերի տարածումը, քանի որ դրանք մարդկանց մահվան են հասցնում»:
Նա գովեստով նշել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ստացել է պատվաստանյութի խթանիչ՝ երրորդ դեղաչափը:
«Սա, թերևս, այն քիչ հանգամանքներից է, երբ ես լիովին համաձայն եմ Թրամփի հետ»,- ասել է Բայդենը: