Նիդերլանդների դատախազությունը խիստ պատժաչափ է պահանջում 2014 թվականի հուլիսի 7-ին Ուկրաինայի օդային տարածքում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող «Բոինգ» մարդատար օդանավը հրթիռով ոչնչացրած անձանց համար:
MH17 չվերթի կործանման հետևանքով զոհվել են բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:
«Ակնհայտ է, որ երկարատև ազատազրկումն է միակ ընդունելի պատիժն այդ հանցագործության համար», - ասել է դատախազ Տեյս Բերգերը, ով այսօր դատարանում ընթերցել է մեղադրական եզրակացությունը:
Նիդերլանդների օրենքներով առավել ծանր պատժաչափը ցմահ ազատազրկումն է: Մեղադրող կողմը պնդում է, որ օդանավը «Բուկ» տեսակի հրթիռով վայր են գցել ռուսամետ անջատականները: Ըստ դատախազության՝ հրթիռը Ռուսաստանից է բերվել Դոնբասի տարածք: Պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է իր առնչությունը: