Մատչելիության հղումներ

Պետրո Պորոշենկոն իր դեմ ուղղված մեղադրանքները «կարմիր գիծը հատել» է որակել


Ուկրաինայի նախկին նախագահ, Գերագույն ռադայի ներկայիս պատգամավոր Պետրո Պորոշենկոն պետական դավաճանության հատկանիշներով իրեն ուղղված մեղադրանքները «կարմիր գիծը հատել» է որակել։

Ֆեյսբուքի իր էջում այսօր տեղադրած տեսանյութում նա ասել է, թե նման մեղադրանքներով ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է ուշադրություն շեղելը սեփական սխալներից։

Պորոշենկոն հիմա գտնվում է Վարշավայում, և նրա խոսքերով` Զելենսկու գրասենյակից իրեն հասկացրել են մնալ Եվրոպայում։

«Ցանկանում եմ շեշտել, որ ես նրանց այդպիսի նվեր չեմ մատուցի, Ուկրաինա եմ վերադառնալու հունվարի առաջին կեսին, ըստ իմ ժամանակացույցի, այլ ոչ թե վիդեոկլիպների սցենարների հեղինակ, պարոն Զելենսկու գրաֆիկով»,- ասել է Պորոշենկոն։

Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը հայտարարել է, որ շինծու մեղադրանքները ներկայացվել են Վլադիմիր Զելենսկու ցուցումով, և դրանք ֆարսի կվերածվեն, ինչպես բոլոր նախորդները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG