Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այսօր խոսելով Պաշտպանության նախարարության կոլեգիայում, ասել է․ «Զինված հակամարտությունները, արյունահեղությունը բացարձակապես մեր ընտրությունը չէ։ Մենք չենք ցանկանում իրադարձությունների նման զարգացում։ Մենք ցանկանում ենք հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բայց գոնե ունենալ պարզ, հասկանալի, հստակ շարադրված իրավական երաշխիքներ»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ Ռուսաստանին նահանջելու տեղ չի մնա, եթե ամերիկյան սպառազինությունները հայտնվեն Ուկրաինայում։ «Դա մեր սահմաններից հազարավոր կիլոմետր հեռու չէ, դա մեր տան շեմին է»,- ասել է Պուտինը։