Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ֆրանսիան ողջունում են տասը հայ գերիների ազատ արձակումը


Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գերինեիրն Հայաստան տեղափոխող ինքնաթիռում, 19-ը դեկտեմբերի, 2021թ․
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գերինեիրն Հայաստան տեղափոխող ինքնաթիռում, 19-ը դեկտեմբերի, 2021թ․

Միացյալ Նահանգները ողջունում է անցած շաբաթ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Այս մասին երեկ Թվիթերի իր էջում գրել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին», - հավելել է Փրայսը:

«Եվրամիության օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս ողջունել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններից հետո 10 հայ զինվորների ազատ արձակումը։

«Ազատ են արձակվել տասը հայ զինվորներ: Ես ուզում եմ ողջունել Եվրամիության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այս ճանապարհը, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք շարժվում», - Թվիթերւմ գրել է նա։

Նոյեմբերի16-ին, հիշեցնենք, արյունալի բախումներ էին տեղի ունեցել Հայաստանի արևելյան սահմանին, որի հետևանքով գերեվարված հայ զինծառայողների թիվը, ըստ չճշտված տվյալների, որը ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 32 է։ Ավելի վաղ ևս տասնմեկ հոգի էր վերադարձվել Հայաստան։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այսօր պահվում են շուրջ վեց տասնյակ հայ գերիներ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 140-ի։ Մինչև այսօր Հայաստան է վերադարձել 136 գերի։
XS
SM
MD
LG