Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պլանավորում է 2023-ին ավարտել Հայաստան հասնող երկաթգծի կառուցումը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ պլանավորում են մինչև 2023 թվականի վերջը ավարտել մինչև Հայաստանի սահմանը հասնող երկաթգծի կառուցումը։

Իտալական Il Sole 24 Ore թերթի հարցազրույցում նա հույս է հայտնել, որ նշված ժամկետում Հայաստանն էլ իր հատվածի երկաթգծի կառուցումը կավարտի։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG