Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատրաստվում է սեղանին դնել անվտանգության իր մտահոգությունները


ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը արձագանքելով «անվտանգության երաշխիքների» մասին Ռուսաստանի առաջարկներին, ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկխոսության Ռուսաստանի հետ, միաժամանակ Վաշինգտոնն իր հերթին պատրաստվում է սեղանին դնել իր մտահոգությունները։

Ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների խորհրդի նիստում՝ Սալիվանն ասել է, թե «ԱՄՆ-ի կառավարության ներկայիս գնահատականն այն է, որ Պուտինը Ուկրաինա ներխուժելու որոշում դեռ չի ընդունել»։

Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինծառայողներ է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանների մոտ։

Մոսկվան երեկ հայտնեց, որ անվտանգության երաշխիքների պահանջներ է ներկայացել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, մասնավորապես պնդելով, որ Ուկրաինան ու նախկին Խորհրդային Միության մնացած երկրները չպետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG