Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դուրս եկավ «Բաց երկնքի» պայմանագրից


Ռուսաստանն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ այլևս «Բաց երկնքի» պայմանագրի անդամ չէ ու պայմանագրից դուրս գալու մեղքը բարդեց Միացյալ Նահանգների վրա։

Ռուսաստանի ԱԳ նախարարության դեկտեմբերի 18-ի հայտարարությունում նշված է, որ պայմանագրի խզման պատասխանատուն ԱՄՆ-ն է։ Ըստ Մոսկվայի՝ Վաշինգտոնը հանդես էր գալիս ռազմական ոլորտում թափանցիկության օգտին, բայց չէր շտապում բացել իր տարածքը։

«Բաց երկնքի» պայմանագիրը կոչված է ամրապնդելու միջազգային անվտանգությունն ու վստահությունը, թույլատրելով նաև դիտորդական թռիչքներ իրականացնել։

Ավելի վաղ պայմանագրից դուրս էր եկել Միացյալ Նահանգները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG