Մատչելիության հղումներ

Բայդենն այցելել է տորնադոյից տուժած շրջաններ


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը այցելել է Կենտուկի նահանգի՝ տորնադոյի հետևանքով տուժած շրջաններ։ Սպիտակ տան ղեկավարը ոտքով շրջել է տարերային աղետից ամենաշատ տուժած քաղաքներից մեկում՝ Դոուսոն Սփրինգսում՝ շփվելով տեղի բնակիչների հետ։

«Դոսուսոն Սփրինգսը ժամանակին հայտնի էր որպես առողջարանային կենտրոն, այն հայտնի էր իր հանքային ջրերով։ Մարդիկ այստեղ էին գալիս ապաքինվելու նպատակով։ Այժմ այս քաղաքին օգնելու, այն ապաքինելու մեր հերթն է», - հայտարարում էր Բայդենը։

Անցած շաբաթավերջին տեղի ունեցած տորնադոյի հետևանքով տուժել էին Կենտուկի նահանգի ութ շրջաններ։ Նախնական տվյալներով` տարերային աղետի հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG