Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը


Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Շառլ Միշելն ավելի վաղ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձել են նախատեսված եռակողմ հանդիպմանը` կարևորելով երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Նրանք արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Ալիև-Միշել հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, հումանիտար ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ։ Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերը խոսել են, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել այսօր:

Փաշինյանը և Ալիևը Բրյուսելում մասնակցելու են Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին։

XS
SM
MD
LG