Մատչելիության հղումներ

Բրյուսելյան հանդիպումը երկխոսության հնարավորություն է․ Ադրբեջանում ԵՄ դեսպան


Պետր Միխալկո
Պետր Միխալկո

Բրյուսելի հանդիպումը կարևոր նշանակություն ունի, քանի որ Եվրամիությունն ամենաբարձր մակարդակով հստակ ցույց է տվել իր քաղաքական մասնակցությունն ու նվիրվածությունը տարածաշրջանին։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետր Միխալկոն։

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ երեկոյան նախատեսված է նրանց եռակողմ հանդիպումը։

Դեսպան Միխալկոն ընդգծել է, որ Եվրամիությունը, որպես անաչառ միջնորդ, պատրաստ է աջակցել վստահության մթնոլորտի ստեղծման գործընթացում, որը, դիվանագետի խոսքով, կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

«Ես համոզված եմ, որ բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Բրյուսելյան հանդիպումը կարևոր է, [հանդիպումը] լուծումներ գտնելու ուղղությամբ երկխոսության հնարավորություն է»,- ասել է Ադրբեջանում Եվրամիության դեսպանը։

XS
SM
MD
LG