Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները միաձայն պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Բորել


Ժոզեպ Բորել
Ժոզեպ Բորել

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները երեկ պայմանավորվել են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների։

Ավելի վաղ նման հայտարարություններով էին հանդես եկել ՆԱՏՕ-ն ու «Մեծ յոթնյակի» (G7) երկրները։

«Եվրամիության երկրները միաձայն պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - նախարարների հանդիպումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հավելելով․ - «Բոլոր նախարարներն այսօր շատ հստակ հայտարարեցին, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի քաղաքական հետևանքների և շատ թանկ կարժենա Ռուսաստանին՝ տնտեսական առումով»։

XS
SM
MD
LG