Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Մինսկը և Մոսկվան վերջնական ինտեգրման հստակ ժամկետներ չեն ուրվագծում»


«Ռուս-բելառուսական ինտեգրման արդյունքում երկու ինքնիշխան պետությունները կշարունակեն իրենց գոյությունը», - այսօր թուրքական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն 28 ծրագրերը կյանքի կկոչվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Դրա հետ մեկտեղ, ըստ Լուկաշենկոյի, Մոսկվան և Մինսկը վերջնական ինտեգրման ժամկետներ չեն նախանշում։

«Որևէ հստակ ժամկետ, ասենք 2025 կամ 2030 թվականները, առաջ չեն քաշվում։ Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ լուծել առկա խնդիրները», - հայտարարել է Լուկաշենկոն։

XS
SM
MD
LG