Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ․ «3+3» ձևաչափի դուռը Թբիլիսիի համար շարունակում է բաց մնալ»


«3+3» ձևաչափով առաջին նիստի մասնակիցները պայմանավորվել են կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք հետաքրքրություն են ներկայացնում դրա բոլոր մասնակիցների համար, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, համագործակցություն առևտրա-տնտեսական, տրանսպորտային և մշակութային-մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև հակազդեցություն ընդհանուր սպառնալիքներին և մարտահրավերներին», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը այս փաստաթղթում նաև նշել է, որ Վրաստանը ցանկացած պահի կարող է միանալ տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափին։

«Հինգ երկրների ներկայացուցիչները իրենց շահագրգռությունը հայտնեցին հարթակին աշխատանքներում՝ Վրաստանի ներգրավվածության առթիվ նշելով, որ «դուռը Թբիլիսիի համար բաց է», - նշված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG