Եվրասիական ինտեգրացիայի զարգացման կարևոր ասպեկտը պետք է լինի միության ներքին շուկայի զարգացումը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ` հենց ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների գործունեության ապահովումը կխթանի ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական և արդյունաբերական աճը, մրցունակության բարձրացումը, կակտիվացնի բիզնեսը և այլն:
«Մենք նաև պետք է իրականացնենք ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրային գործարքների համար ազգային արժույթների մասնաբաժինը հաշվարկներում մշտապես ավելացնելու ռազմավարական խնդիրը», - նկատել է Հայաստանի ղեկավարը` հավելելով, թե աշխարհում առկա գնաճը ևս մեկ անգամ հաստատում է այդ անհրաժեշտությունը։
Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագրի շուտափույթ կնքման հետաքրքրվածության վրա։