Մատչելիության հղումներ

Ռուսական կործանիչները Սև ծովի վրա հետևել են ՆԱՏՕ-ի օդանավերի թռիչքին


Ամերիկյան ռազմական օդանավեր Սև ծովի վրա՝ լուսանկարված ռուսական ռազմական ինքնաթիռից, արխիվ
Ամերիկյան ռազմական օդանավեր Սև ծովի վրա՝ լուսանկարված ռուսական ռազմական ինքնաթիռից, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեսանյութ է հրապարակել, ուր ասվում է, որ ֆրանսիական ու ամերիկյան մի քանի ռազմական օդանավ, ինչպես նաև վառելիքով լիցքավորող ինքնաթիռ, Սև ծովի հատվածում մոտեցել են Ռուսաստանի պետական սահմանին։ Ռուսական Су-27 կործանիչներն ուղեկցել են դրանց։

Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիայի բանակը հաղորդեց, որ ռուսական կործանիչները Սև ծովի վրա, միջազգային օդային տարածքում հետևել են ֆրանսիական երկու ռազմական ինքնաթիռների ու լիցքավորող օդանավի թռիչքին, և որ այս շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է։

Ֆրանսիայի զինված ուժերի մամուլի խոսնակը Reuters-ին ասել է, որ ֆրանսիական օդանավերը ՆԱՏՕ-ի դիտարկման առաքելություն են իրականացնում միջազգային օրենքներին համապատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG