Այսօր Շուշիում ականի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել։ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այդ անձանց կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու պահին։
Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով սպանվել է 7 զինծառայող և 29 քաղաքացիական անձ, 109 զինվորական և 44 քաղաքացիական անձ վիրավորվել է։