Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն սահմանին․ ադրբեջանական կողմը զոհ ունի


Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան, նշում է նախարարությունը՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե գիշերը Քելբաջարի ուղղությամբ հայկական կողմն է «սադրանք» իրականացրել, զոհվել է ադրբեջանական բանակի մի զինվոր։

XS
SM
MD
LG