Մատչելիության հղումներ

«Եթե Պուտինն ուզում է, որ գազը մղվի «Հյուսիսային հոսք-2» խողոկավակաշարով, ապա չպետք է հարձակվի Ուկրաինայի վրա»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, արխիվ

Սպիտակ տունը Միացյալ Նահանգների Կոնգրեսի օրենսդիրներին տեղեկացրել է Գերմանիայի հետ համաձայնության մասին, ըստ որի «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շահագործումը կդադարեցվի այն դեպքում, եթե ռուսները հարձակվեն Ուկրաինայի վրա:

«Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք-2»-ին, գազն այս պահին չի մղվում այդ խողովակաշարով, դա նշանակում է, որ այն չի աշխատում, դա Պուտինի լծակը չէ, դա Արևմուտքի համար է լծակ: Եթե Վլադիմիր Պուտինն ուզում է, որ գազը փոխադրվի այդ ճանապարհով, ապա չպետք է դիմի Ուկրաինայի վրա հարձակվելու ռիսկին»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Ամերիկյան կողմը եվրոպացիներին տեղեկացրել է, որ Ուկրաինայի վրա ռուսների գրոհի դեպքում կկիրառվեն ամենակոշտ պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG