Բայդեն-Պուտին բանակցությունները սկսվելու մասին հաղորդում է Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունը։
Օրակարգի հիմնական հարցը Ուկրաինայի շուրջ լարվածությունն է, որն առաջացել է ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորքերի կուտակումների պատճառով։
Ամերիկացի պաշտոնյաների ասելով` Բայդենը Պուտինին զգուշացնելու է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի և նրա բանկային համակարգի հանդեպ կսահմանվեն ամենախիստ պատժամիջոցները։
Հանդիպումից առաջ Կրեմլը հերքել էր Ուկրաինայի վրա հարձակվելու պլանները, պնդելով, թե իր զորքերի դիրքերը զուտ պաշտպանական են։