Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանն ու Լին Թրեյսին քննարկել են անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր:

Նախարարը դեսպանին ներկայացրել է սահմանագոտում տիրող իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները, հայտնում են նախարարությունից:

Ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ասել է Լին Թրեյսին` ընդգծելով ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը:

Ըստ հաղորդագրության` ռազմական գերատեսչության ղեկավարն ու Միացյալ Նահանգների դեսպանը քննարկել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

XS
SM
MD
LG