Մատչելիության հղումներ

Իրանը գերտերություններին երկու առաջարկ է ներկայացրել միջուկային ծրագրին վերադառնալու շուրջ


Իրանը գերտերություններին երկու առաջարկ է ներկայացրել 2015-ի միջուկային ծրագրին վերադառնալու շուրջ․ այժմ բանակցությունների մյուս կողմերը պետք է ծանոթանան այդ փաստաթղթերին, հայտարարել է Իրանի գլխավոր բանագնաց Ալի Բաղերին։

Վերջինիս խոսքով, առաջարկը վերաբերում է երկու թեմաների՝ կոշտ պատժամիջոցների վերացմանը և ուրանի հարստացման շուրջ տարաձայնություններին։

2015-ին ստորագրված պայմանագրով Թեհրանը համաձայնել էր դադարեցնել ուրանի հարստացումը՝ արևմտյան պատժամիջոցների սառեցման դիմաց։ Երեք տարի առաջ, սակայն, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից՝ վերականգնելով պատժամիջոցները։

Թեհրանն, ի պատասխան, ետ էր կանգնել ստանձնած պարտավորություններից։ Նախագահ Ջո Բայդենի օրոք կողմերը սկսել են բանակցությունները՝ գործարքին վերադառնալու համար, առայժմ՝ առանց էական արդյունքների։

XS
SM
MD
LG