Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 517-ով, բուժվածներինը՝ 1403-ով, գրանցվել է մահվան ևս 26 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք, կատարվել է 6631 թեստավորում: Ապաքինվածների թիվն ավելացել է 1403-ով, գրանցվել է 26 մահվան դեպք:

Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 337 հազար 552 դեպք, որոնցից 314 հազար 20-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14 հազար 579 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 է:

Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 348 հազար 877 թեստավորում:

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Արցախում երեկ կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր:

Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Ըստ ԱՆ-ի` թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։

Այս տարի իրականացվել է 22 հազար 589 քաղաքացու հետազոտություն, որից 3810-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG