Մատչելիության հղումներ

«Կորոնավիրուսի հարավաֆրիկյան նոր տեսակը, հավանաբար, արդեն տարածվել է»


Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, Լոնդոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, Լոնդոն, արխիվ

Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավադի համոզմամբ, կորոնավիրուսի հարավաֆրիկյան նոր տեսակն, ամենայն հավանականությամբ, արդեն տարածվել է աշխարհում: Առաջին անգամ նոր շտամը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից Հոնկոնգ մեկնած ուղևորի մոտ:

«B11 529 կոդով գրանցված այդ շտամը հայտնաբերվել է Հոնկոնգում՝ Հարավային Աֆրիկայից ժամանած անձի մոտ, Բրիտանիան առաջին երկիրն է, որն ահազանգել է վտանգի մասին, նոր ախտահարումներ են արձանագրվել Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում, շատ հավանական է, որ շտամը տարածվել է այլ երկրներ», - ասել է նախարարը:

Բրիտանիան դադարեցրել է օդային կապը Աֆրիկայի հարավային շրջանի 6 երկրների հետ: Մասնագետները դեռ չգիտեն, թե որքանով այսօր գոյություն ունեցող վակցինաներն արդյունավետ կլինեն կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG