Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Սոչի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ Սոչի։

Սոչիում այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն առանձնազրույց կունենան։

Այս տարվա ընթացքում սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ հանդիպումն է, առաջինը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում, կրկին Պուտինի մասնակցությամբ։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման, խաղաղ կյանքի հաստատման համար։

XS
SM
MD
LG