Մատչելիության հղումներ

Բաքուն շարունակելու է միջազգային դատարաններում Հայաստանի դեմ հայցեր ներկայացնել

«Այսօր Ադրբեջանը արդեն վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Հաջորդ փուլում մեր աշխատանքը կրկնապատկվում է։ Մենք պետք է ճշմարտությունը հասցնենք միջազգային հանրությանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

«Աշխատանքներ են տարվում, որպեսզի {հայերի} հանցագործությունները միջազգային մակարդակով ներկայացվեն Հայաստանի դեմ դատական հայցերի տեսքով»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

44-օրյա պատերազմից հետո թե՛ Բաքուն, թե՛ Երևանը դիմել են ՄԻԵԴ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Միմյանց դեմ Հայաստանի և Ադրբեջանի հայցերով Հաագայի դատարանում լսումները տեղի են ունեցել անցած ամիս։ Երևանն ու Բաքուն իրար մեղադրում են ռասայական խտրականության մեջ։ Այդ հայցերով Հաագայի դատարանի որոշումները կհրապարակվեն առաջիկա ամիսներին։

​
XS
SM
MD
LG