Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հրաժարվում է տեղեկացնել, թե արդյոք ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել


Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք առաջադրվել է հայտնի «անորակ հրթիռների» գործով։

Ի պատասխան «Ազատության» հարցման, ԱԱԾ լրատվական բաժինն այսօր հայտնեց, որ «հարցման մեջ բարձրացված տեղեկություններ հանդիսանում են նախաքննական գաղտնիք և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն («պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները») ենթակա չեն հրապարակման»։

Նոյեմբերի 15-ին «Հրապարակ» պարբերականը տեղեկացրեց, թե Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։

ԱԱԾ-ն սեպտեմբերին հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ մատակարար ընկերությունից ձեռք են բերել անորակ հրթիռներ՝ պետությանը պատճառելով շուրջ 4,7 միլիոն դոլարի վնաս։ Գործով մեղադրյալ են ու կալանավորվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ներկա ու նախկին բարձրաստիճան զինվորականներ, բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, և, ըստ մամուլի, Տոնոյանի մտերիմներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG